Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը՝ հղում անելով քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ պետության ղեկավարի հանդիպման մասնակիցներին։
Նախագահի հետ այս հանդիպմանը, որը տևել է մոտ երկու ժամ, մասնակցել են Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները։